ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Է՜, տակը բան չի մնում»

«Է՜, տակը բան չի մնում»
14.06.2013 | 13:52

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում խոսեց ընդդիմության չմիավորման պատճառների մասին: «Եթե ընդդիմությունը չի կարող միավորվել, դա լուրջ հնարավորություն է տվել իշխանություններին, որ ինչ ուզենան անեն: Ընտրությունից ընտրություն միշտ այս հարցը բարձրացնում ենք, բայց ամեն ընտրությունից հետո նույն արդյունքն ենք ստանում: Իսկապես ժողովուրդը մեկ կոնկրետ այլընտրանք պետք է տեսնի, ոչ թե բազմադեմ ընդդիմություն, որն իշխանությունների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում: Ընդդիմության այսօրվա հիմնական մարտահրավերը միավորվելն է»,- փաստեց Ռուստամյանը` շեշտելով, որ այս հարցում իշխանությունների մեղքը ևս մեծ է: «Իրենք ամեն ինչ արել են, որ քաղաքական ուժերը տեղ չունենան երկրում: Ամեն ինչ տնօրինում է մեկ ուժ, որն այսօր իշխանությանն է: Է՜, տակը բան չի մնում»,- ասաց դաշնակացական պատգամավորը` նշելով, որ եթե հիմա ընդդիմադիր ուժ առաջանա, լուծի խնդիրները, կաջակցեն նրան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ